Մեքսիկայի նախագահը պատրաստ է իր երկրում առաջինը փորձարկել նոր կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը
Արխիվ 16-20
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը պատրաստ է դառնալ այն առաջին կամավորներից մեկը, ով կփորձարկի նոր կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը, եթե այն արդյունավետ լինի: «Ես կլինեմ առաջինը, ով պատվաստանյութ կստանա»,- ասել է Լոպես Օբրադորը, հայտնում է Reuters-ը:
Մեքսիկայի եւ Արգենտինայի կառավարությունները գործընկերային համաձայնագրեր են կնքել AstraZeneca Plc դեղագործական ընկերության հետ՝ պատվաստանյութ արտադրելու համար:
Մեքսիկայի փոխարտգործնախարար Մարթա Դելգադոն հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ է պատվաստանյութի մինչեւ 200 միլիոն չափաբաժին, եւ եթե, այսպես կոչված, 3-րդ փուլի փորձարկումները հաջողությամբ ավարտվեն, առաջին պատվաստանյութը կարող է հասանելի լինել հաջորդ տարվա ապրիլին:
Այս պահի դրությամբ Մեքսիկայի կառավարությունը հաղորդել է, ընդհանուր առմամբ, 522 162 վարակման եւ 56 757 մահվան դեպքերի մասին: