ԵԼ. «Ինտերը» խոշոր հաշվով հաղթեց «Շախտյորին» և դուրս եկավ եզրափակիչ փուլ
Արխիվ 16-20
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում Միլանի «Ինտերը» մրցեց Դոնեցկի «Շախտյորի» հետ և հաղթեց խոշոր` 5-0 հաշվով։
Իտալական ակումբի կազմում դուբլի հեղինակներ դարձան Լաուտարո Մարտինեսը և Ռոմելու Լուկակուն։
Մեկ անգամ էլ աչքի ընկավ Դանիլո Դ'Ամբրոզիոն։
Առաջին խաղակեսն «Ինտերն» ավարտել էր 1-0 հաշվով, և մյուս 4-ը խփեց երկրորդ խաղակեսում։
Այսպիսով, Եվրոպայի լիգայի եզրափակիչում մրցելու են «Սևիլիան» և «Ինտերը»:
Հանդիպումը կայանալու է օգոստոսի 21-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։