Գալիս են 20.000 դրամ տուգանում թողում գնում են, բայց մեր խնդիրը լուծում չի ստանում. Զավարյան –Խորենացի փողողցի բնակիչները ահազանգում են
Արխիվ 16-20
Մայրաքաղաքի բոլորին հայտնի Գումի շուկայի հարևանությամբ գործող մսի վաճառքի տաղավարները օր-օրի շատանում են: Այս մասին ահազանգում են հարակից տարածքի ազգաբնակչությունը: Զավարյան –Խորենացի խաչմերուկում գործող Աստղիկ Կարապետյան Ա/Ձ մսամթերքի խանութի փողոցի ազգաբանկչությունը բազմիցս բողոքել է քաղաքապետարան ապօրինի մայթը գրավելու հետ կապված, սակայն մեզ հետ զրույցում բանկիչներից մեկն ասաց.<<Գալիս են 20.000 դրամ տուգանում թողում գնում են, բայց մեր խնդիրը լուծում չի ստանում և չի բավարարում քաղաքապետարանի դիրքորոշումը>>,-ասաց բնակիչը:
Ի դեպ, ըստ տարատեսակ ասեկոսեների, վերը նշված ապօրինությունը հովանավորվում է իշխող կուսակցության անդամներից մեկի կողմից: Կփորձենք առաջիկայում առավել մանրամասն անդրադառնալ խնդրի էությանը
Կարինե Սարգսյան