Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) դադարեցրել է իր ներդրումները Լիդիան ընկերությունում
Արխիվ 16-20
2020թ. հուլիս ամսվա դրությամբ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) դադարեցրել է իր ներդրումները Լիդիան ընկերությունում և Ամուլսարի ծրագրում։ Կարելի է փաստել, որ ներկա դրությամբ Ամուլսարի ծրագրից դուրս են եկել բոլոր հիմնական ներդրողները, և մասնավորապես՝ ՎԶԵԲ-ն ու Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կոնպորացիան (ՄՖԿ), որոնք Լիդիանի քաղաքական հենարանն էին և որոնց հեղինակությանն ու «բարձր չափանիշներին» հղում էր անում ընկերությունը։