Թրամփն առաջին անգամ խոսել է Բելառուսուի իրավիճակի մասին
Արխիվ 16-20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ մեկնաբանել է իրավիճակը Բելառուսում՝ այն անվանելով «սարսափելի»։ Նա հայտարարել է, որ ուշադիր հետեւում է տեղի ունեցածին, հաղորդում է «Reuters» գործակալությունը:
Ավելի վաղ Բելառուսում տեղի ունեցածը մեկնաբանել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հայտարարելով, որ Բելառուսի նախագահի ընտրություններն ազնիվ չեն եղել:
Մինչդեռ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հաստատել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը՝ երկրի ղեկավարի ընտրությունների պատճառով: Եվրախորհրդարանի պատգամավորները նաեւ հայտարարել են, որ Ալեքսանդր Լուկաշենկոյին չեն ճանաչում Բելառուսի նորընտիր նախագահ եւ նրան համարում են անցանկալի անձ Եվրամիությունում: