Լուկաշենկոն ներկայացրել է նոր ընտրությունների պայմանը
Արխիվ 16-20
Բելառուսի նախագահի նոր ընտրությունները կարող են տեղի ունենալ երկրի նոր սահմանադրության ընդունումից հետո: Այդ մասին հայտարարել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն:
Բանվորներից մեկի հետ զրույցի ընթացքում Լուկաշենկոն ասել է, որ նախագահը չպետք է որոշումներ կայացնի ճնշման տակ, ինչին ձեռնարկության աշխատակիցն իրեն պատասխանել է, որ «նախագահը պետք է փոխզիջում գտնի, որը բոլորին ձեռնտու կլինի»: Բելառուսի ղեկավարը համաձայնել է նրա հետ։
«Մենք պետք է ընդունենք նոր սահմանադրություն, որը դուք ցանկանում եք, և նույնիսկ այլընտրանքայինները դեմ չեն։ Դուք այն պետք է ընդունեք հանրաքվեով, որովհետեւ մենք նախկին Սահմանադրությունն ընդունել ենք հանրաքվեով։ Եվ նոր Սահմանադրությամբ կարող են անցկացվել, եթե ցանկանում եք, եւ խորհրդարանի, եւ նախագահի, եւ իշխանության տեղական մարմինների ընտրություններ»,– հավելել Է Լուկաշենկոն: