ԵԼ. կիսաեզրափակիչ «Ինտեր» - «Շախտյոր» խաղին ընդառաջ
Արխիվ 16-20
«Էսպրիտ Արենա» մարզադաշտում այսօր կկայանա Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ «Ինտեր» - «Շախտյոր» հանդիպումը։
Քառորդ եզրափակիչում Միլանի «Ինտերը» մեկ գնդակի առավելությամբ հաղթեց գերմանական «Բայերին», իսկ ուկրաինական ակումբը խոշոր` 4-1 հաշվով պարտության մատնեց շվեյցարական «Բազելին»:
Թիմերը մինչև այս հանդիպել են երկու անգամ։
Չեմպիոնների լիգայի 2005/06 թթ. խաղարկության խմբային փուլում իտալական ակումբը հաղթել է ընդհանուր` 3-1 հաշվով։
«Ինտերի» կազմից խաղը բաց են թողնելու հարձակվող Ալեքսիս Սանչեսը և կիսապաշտպան Մատիաս Վեսինոն։
«Շախտյորի» կազմում չեն լինի պաշտպան Իսմայիլին, կիսապաշտպան Մաքսիմ Մալիշևը և հարձակվող Վլադիսլավ Վակուլան։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։