Եվրոխորհրդարանը հրաժարվում է Լուկաշենկոյին ճանաչել Բելառուսի նախագահ
Արխիվ 16-20
Եվրոխորհրդարանի առաջատար քաղաքական կուսակցությունների համատեղ հայտարարության համաձայն՝ խորհրդարանի պատգամավորները Ալեքսանդր Լուկաշենկոյին չեն ընդունում որպես Բելառուսի նորընտիր նախագահ և նրան Եվրոպական Միությունում համարում են persona non grata, հայտնում է Ռիա Նովոստի-ն:
Փաստաթղթում ասվում է, որ վերջին նախագահական ընտրությունները «ո՛չ ազատ էին, ո՛չ էլ արդար», և «հավաստի զեկույցները մատնանշում են Սվետլանա Տիխանովսկայայի հաղթանակը», ում արևմտյան մի շարք երկրներ դիտում էին որպես Բելառուսի գործող նախագահի գլխավոր մրցակից:
«Հետևաբար, մենք չենք ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես ընտրված նախագահ և նրան Եվրոմիությունում համարում ենք persona non grata: Մենք միանում ենք բելառուս ժողովրդին, և նոր ու ազատ ընտրություններ ենք պահանջում», - մեջբերում է Ռիա Նովոստին: