Փաշինյանը ծանոթացավ Գանձակի կենտրոնական հրապարակի և Բաղրամյան փողոցի նորոգման ընթացքին
Արխիվ 16-20
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի Գանձակ համայնքում էր։ Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նորոգվում են նաև Գանձակ համայնքի Բաղրամյան փողոցը և կենտրոնական հրապարակը: Շրջայցի ընթացքում վարչապետին ուղեկցում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Շրջելով փողոցում՝ վարչապետը հարցրեց բնակիչներին, թե ինչպես են, պատասխանեցին՝ անաշխատանք։ Ինչին ի պատասխան վարչապետն ասաց,- «Այսքան կարոտոշկա եք ցանել, դա աշխատանք չէ՞»։
Վարչապետը հետաքրքիր համարեց այն, որ մեր գյուղերում գյուղատնտեսությամբ զբաղվելը աշխատանք չեն համարում։
Երկու տարվա մեջ ոռոգման համակարգի ջրային պաշարն ավելացել է 120 լիտրով։
Մոտ 7 կմ նոր լեդ լուսավորություն է գործում, տեղադրվել են արևային պանելներ, գործելու է նոր զբոսայգի։
Վարչապետն ասաց, որ փողոցի և հրապարակի նորոգման աշխատանքների ավարտից հետո անհրաժեշտ է նաև համապատասխան գծանշումներ կատարել:
Շրջայցի ընթացքում ՀՀ վարչապետը ծանոթացավ նաև համայնքի բնակիչների խնդիրներին: