Ֆինանսավորման նոր կարգ
Արխիվ 16-20
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման նոր կարգի նախագիծը։
Այն սահմանում է, որ հաստատությունների ֆինանսավորումը պետք է ապահովվի միասնական մոտեցմամբ՝ ստեղծելով բավարար պայմաններ դրանց բնականոն գործունեության համար։
Անկախ հաստատությունների ենթակայությունից՝ ֆինանսավորումն իրականացվում է ընդհանուր բանաձևով՝ ըստ իրականացվող ուսումնական ծրագրերի։
Ֆինանսավորման նոր կարգն ուժի մեջ կմտնի 2021 թ․ հունվարից: