Սետյենի պաշտոնանկության լուրերը հաստատվեցին
Արխիվ 16-20
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն COPE ռադիոկայանի եթերում հաստատել է թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի պաշտոնանկության լուրը:
Կատալոնական ակումբի նախագահն իր խոսքում նշել է, որ գլխավոր մարզիչի հիմնական հավակնորդների շարքում են «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, և «Բարսելոնայի» նախկին ավագ, քաթարական «Ալ Սադի» ներկայիս մարզիչ Չավի Հերնանդեսը։
Ըստ աղբյուրների` Սետյենի հետ միասին ակումբից կարող է հեռանալ նաև մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը:
Վերջինս միակն է եղել, ով շարունակել է աջակցել Սետյենին անգամ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Բավարիայի» կողմից կրած խոշոր` 8-2 հաշվով պարտությունից հետո։