«Ոչ ոք այդքան պարզունակ պնդումներ չի արել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ». Կարպիս Փաշոյան
Արխիվ 16-20
Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղարաբաղյան հակամարտության թեմայով նախագահ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո, վարչապետ Փաշինյանն ամենայն ամբարտավանությամբ և չհիմնավորված մեծամտությամբ հայտարերեց, թե առաջին նախագահը որևէ նոր բան չի ասել և ինքը, ըստ էության, տիրապետում է բանակցությունների բոլոր մանրամասներին և առանձնահատկություններին։
BBC-ի լրագրող Ստիվեն Սաքուրի հետ հարցազրույցից հետո գալիս ենք այն եզրակացությանը, որ Փաշինյանն ամեն դեպքում պետք է մի փոքր ավելի ուշադիր լսեր, թե ինչ է խոսում Տեր-Պետրոսյանը։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Փաշինյանից առաջ երեք նախագահ է եղել և նրանցից ոչ ոք այդքան պարզունակ և մակերեսային պնդումներ չի արել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ»։