Իսրայելական տանկերը հարվածել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին
Արխիվ 16-20
Իսրայելի բանակի տանկերը հարված են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման օբյեկտներին՝ ի պատասխան պայթուցիկով գնդերի արձակման, հայտարարել է բանակի մամուլի ծառայությունը:
«Օրվա ընթացքում Գազայից Իսրայելի ուղղությամբ պայթուցիկով օդապարիկներ են արձակվել, եւ ավելի վաղ այս գիշեր Գազայի հատվածում տասնյակ պաղեստինցիներ անկարգություններ են հրահրել Իսրայելի հետ սահմանին՝ անվտանգության պատի մոտ։ Ի պատասխան հենց նոր մեր տանկերը գնդակոծել են Գազայում ՀԱՄԱՍ-ի դիտորդական դիրքերը»,- ասված է զինվորականների Twitter-ի հաղորդագրության մեջ ։
Պայթուցիկ սարքերով փուչիկները սկսել են Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակել օգոստոսի սկզբին։ Իսրայելի բանակը ամսվա սկզբից բազմիցս հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքներին ՝ ի պատասխան գնդերի արձակման: