Տեխսասում անհայտ անձը բարիկադավորվել է տանը եւ կրակ բացել
Արխիվ 16-20
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Օսթին քաղաքի արվարձանում երեք ոստիկան վիրավորվել է այն բանից հետո, երբ զինված տղամարդը բարիկադավորվել է տանը եւ սկսել կրակել: Այդ մասին ասված է Սիդար Պարկ բնակավայրի ոստիկանության հայտարարության մեջ:
«Մենք կարող ենք հաստատել, որ այս պահի դրությամբ Սիդար պարկի երեք ոստիկան հրազենային վնասվածքներ է ստացել։ Նրանք կայուն վիճակում գտնվում են տեղի հիվանդանոցում»,- ասված Է իրավապահների հաղորդագրության մեջ։
Ոստիկանները նաեւ նշել են, որ հրաձգություն կազմակերպած տղամարդուն, որը բարիկադավորվել է Սիդար պարկի հյուսիսային շրջանի բնակելի տանը, դեռ չեն ձերբակալել: Քաղաքի վարչակազմը բնակավայրի բնակիչներին խնդրել է խուսափել հրաձգության վայրից ։