Ռուսաստանը զորք է մոտեցրել Բելառուսին, պատրաստվում է ռազմական գործողություն. ուկրաինական ԶԼՄ-ներ
Արխիվ 16-20
«Ռուսաստանը զորք է քաշել Բելառուսին, պատրաստվում է ռազմական գործողություն». նման վերնագրեր են հայտնվել են ուկրաինական ԶԼՄ-ներում։
Պարբերականներից մեկը վկայակոչում է սոցիալական ցանցերում ականատեսների տեղադրած տեսանյութը, որտեղ կարելի է տեսնել ռազմական տեխնիկայի տեղաշարժը։ Ամենայն հավանականությամբ, մեքենաները շարժվում են վարժանքների, բայց Կիևի քարոզիչները պնդում են, որ Ռուսաստանն իբր պատրաստվում է ռազմական գործողություն անցկացնել Բելառուսում։
«Ենթադրաբար, ռուսական բանակի շարասյունը հայտնվել է Սմոլենսկի մարզում»,- հստակեցնում են ուկրաինացի լրագրողները:
Շարասյան կազմում ընդգրկված են փակ ռազմական բեռնատարներ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։
Որտեղ է նկարահանվել տեսանյութը եւ երբ-ճշգրիտ տեղեկատվություն չկա:
Նշենք, որ սոցցանցերի օգտատերերը չեն հավատացել ուկրաինակամ լրատվամիջոցներին ու սկսել են ակտիվորեն բացահայտել իրականությունը։ «Դա ֆեյք է։ !! Եղեք զգոն! Ուկրաինան այժմ աշխատում է Բելառուսի ուղղությամբ՝ տեղեկատվական ողջ հզորությամբ։ Վերցնում են հին լուսանկարներ եւ տեսանյութեր (2014-2018 թթ.), որոնց ներկա են ՌԴ զինվորականները, տեխնիկայի շարասյուներ եւ այլն: Այս ամենը ուղարկվում է ծանոթ Բելառուս ազգայնականների (նրանք օգտագործում են «մութ») եւ հրապարակվում են ԶԼՄ-ներում։ Նկարում են, թե իբր Ռուսաստանի բանակը պատրաստվում է ներխուժել Բելառուս։ Այս ֆեյքը պետք է անմիջապես բացահայտել եւ հնչեցնել։ Ուկրաինային շատ ձեռնտու է Բելառուսը ներքաշել ռազմական հակամարտության մեջ»,- գրում է «Dziyanau Viachaslau»-ն։