ԵԼ. «Սևիլիան» մեկ գնդակի առավելությամբ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» և դուրս եկավ եզրափակիչ փուլ
Արխիվ 16-20
Գերմանական «Քյոլնին» պատկանող «Ռեյն Էներջի» մարզադաշտում կայացավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ «Սևիլիա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը, որտեղ անդալուզյան ակումբն առավելության հասավ 2-1 հաշվով և անցավ եզրափակիչ փուլ։
Հանդիպման հաշիվը բացեցին անգլիացիները. Գոլի հեղինակ դարձավ Բրունու Ֆերնանդեշը։
«Սևիլիայի» կազմից հաշիվը հավասարեցրեց Սուսոն, իսկ հաղթանակ գոլը հեղինակեց Լյուկ դե Յոնգը։
Եզրափակիչում «Սևիլիայի» մրցակիցը կլինի «Ինտեր» - «Շախտյոր» զույգի հաղթողը։