Բելառուսում բազմահազարանոց ցույցեր են անցկացրել․ 200 000 ցուցարար՝ ընդդեմ Լուկաշենկոյի
Արխիվ 16-20
Բելառուսում շուրջ 200 000 մարդ է հավաքվել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ ցույցին։ Նրանք պահանջում են ազատ ընտրություններ։ Տեսանյութը հրապարակել է Mash Telegram ալիքը։
Ցույցին ներկա է նաև Մարիա Կոլեսնիկովան՝ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի պաշտոնական ներկայացուցիչը։ Ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ Լուկաշենկոն սպառնալիք է երկրի անկախության համար։
Ավելի վաղ Մինսկի Անկախության հրապարակում, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 65 000 մարդ է հավաքվել՝ ի աջակցություն Լուկաշենկոյի։ Նախագահը ելույթ է ունեցել։