«Արարատը» հաղթեց «Փյունիկին», «Նոան» և «Շիրակը» խաղացին ոչ-ոքի
Արխիվ 16-20
Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրում կայացան «Արարատ Երևան» - «Փյունիկ» և «Նոա» - «Շիրակ» հանդիպումները։
Երևանի «Արարատը» խաղի վերջին րոպեներին խփած գոլի շնորհիվ առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ։
Հանդիպման միակ գնդակը 88-րդ րոպեին խփեց Ուրոշ Նենադովիչը։
Տուրի մյուս խաղում մրցեցին գավաթակիր «Նոան» և «Շիրակը»:
Թիմերը 2-ական գոլ ուղարկեցին միմյանց դարպասներն ու հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի ` 2-2 հաշվով։
«Նոայի» կազմից գոլեր հեղինակեցին Սպետարուն և Ազարովը:
Գյումրեցիների կողմից գոլեր խփեցին Ասլանյանն ու Միքայելյանը։
1-ին տուրից հետո «Արարատը» վաստակեց 3 միավոր և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։
«Շիրակն» ու «Նոան» վաստակեցին 1-ական միավոր և գտնվում են համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերում։