«Խոսակցությունների ժամանակն անցել է»,- Ժիրինովսկին կոչ է անում գործել կոշտ եւ վերադարձնել տարածքները
Արխիվ 16-20
Ռուսաստանի Պետդումայի Լիբերալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով Բելառուսի իրադարձությունները, կոչ է արել՝ վերադարձնել նախկինում կորցրած Ռուսական կայսրության կազմում եղած տարածքները։
«Ի դեմս Լուկաշենկոյի, ԱՊՀ տարածքում հեռանում է վերջին բոլշևիկը։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում Բելառուսում, խորհրդային քաղաքականության ժառանգությունն է։ Սկզբում երկիրը բաժանեցին հանրապետությունների, 70 տարի միասին պահեցին քաղաքական կոշտ ռեժիմի օգնությամբ, իսկ վերջին 30 տարիներին փորձում ենք կերակրվել այն հաշվարկով, որ դրանք կմնան մեր ուղեծրում։ Այդպես չի ստացվում։ Խոսակցությունների ժամանակն անցել է, պետք է գործել կոշտ՝ վերադարձնել ոչ թե ԽՍՀՄ-ը՝ որպես քաղաքական ռեժիմ, այլ բոլոր տարածքները։ Բոլորը Ռուսաստանի կազմում են եղել»,- գրել է նա իր Telegram-ալիքում։