Հայտնի է կորոնավիրուսի առաջացման նոր վարկածը
Արխիվ 16-20
Նոր կորոնավիրուսը մարդու օրգանիզմին կարող էր հարմարվել դեռեւս 2012 թվականին, գրում է «The Sun»-ը՝ վկայակոչելով վիրուսաբան Ջոնաթան Լատեմին եւ կենսաբան Էլիսոն Ուիլսոնին:
Հետազոտողները հայտնաբերել են Չինաստանի Յունան նահանգի հանքափորներին բուժող բժշկի գրառումները, որոնք երկու շաբաթ հանքը մաքրել են չղջիկների կղանքից: Հիվանդների մոտ դրսեւորվել են ախտանիշներ, որոնք բնորոշ են COVID-19-ին՝ թոքաբորբ, չոր հազ, վերջույթների ցավեր եւ բարձր ջերմություն: Հիվանդներին թոքերի օդափոխություն է անհրաժեշտ учуд, վեց աշխատողներից երեքը մահացել են։ Հանքափորների անալիզների նմուշները ուղարկել են Ուհանայի լաբորատորիա, որտեղ պարզվել է, որ նրանք վարակվել են ատիպիկ թոքաբորբի նման կորոնավիրուսով։
Այսպիսով, ինչպես ընդգծում են հետազոտողները, հիմք կա կարծելու, որ COVID-19-ն արդեն հարմարվել է մարդու օրգանիզմին:
Վերջին ամիսների ընթացքում առաջ են քաշվել նոր կորոնավիրուսի առաջացման տարբեր վարկածներ։ Ընդ որում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ վարակը դեռ այնքան էլ լավ չի ուսումնասիրվել, որպեսզի միանշանակ եզրակացություններ անի։ Փորձագետները շարունակում են ուսումնասիրությունները։
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 21 միլիոնը, ավելի քան 761 հազար հիվանդ մահացել է: