Լուկաշենկոն նախազգուշացրել Է Բելառուսի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորքերի մասին
Արխիվ 16-20
ՆԱՏՕ-ի զորքերը Բելառուսի դարպասների մոտ «թրթուրներով» են վախեցնում, երկրի արեւմտյան սահմանների մոտ ռազմական հզորության մեծացում է ընթանում, հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ի պաշտպանություն իրեն կազմակերպված հանրահավաքում:
«Շուրջ բոլորը նայեք՝ տանկեր, ինքնաթիռներ՝ մեր սահմաններից 15 րոպե հեռավորության վրա։ Եվ դա իզուր չէ։ ՆԱՏՕ-ի զորքերը մեր դարպասների մոտ են սողոսկում «թրթուրներով»։ Մենք շարունակում ենք ընդլայնել ռազմական հզորությունը արեւմտյան սահմանների մոտ»,- ասել Է Լուկաշենկոն: