Մահացել Է ռեժիսոր, դերասան Նիկոլայ Գուբենկոն
Արխիվ 16-20
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր մահացել է խորհրդային արտիստ Նիկոլայ Գուբենկոն։
Ավելի վաղ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստը թոքաբորբի կասկածանքով հոսպիտալացվել էր կնոջ ՝ Ժաննա Բոլոտովայի հետ:
Գուբենկոն 78 տարեկան էր:
Նիկոլայ Գուբենկոն մեծացել է որբ։ Ծնվել է 1941 թվականի օգոստոսի 17-ին՝ Օդեսայի կատակոմբներում ՝ ռմբակոծության ժամանակ։ Հայրը ռազմական օդաչու էր, ՏԲ-3 ռմբակոծիչի բորտմեխանիկ։ Մահացել է Վորոշիլովգրադի մարտում 1942 թվականին։ Նախքան Հայրենական մեծ պատերազմը մայրն աշխատել է որպես Օդեսայի Կրեկինգ-գործարանի գլխավոր կոնստրուկտոր և կախաղան է բարձրացվել 1942 թվականին՝ գերմանացի օկուպանտների հետ համագործակցելուց հրաժարվելու համար։
Նիկոլայն ուներ Երեք քույր և եղբայր։ Պատերազմի ավարտից հետո 1947թ․-ից ապրել եւ սովորել է Օդեսայի թիվ 5 մանկատանը:
Հիշարժան են համարվում նրա մասնակցությամ «Նրանք կռվել են հանուն հայրենիքի», «Զինվոր է եկել ճակատից» եւ այլ ֆիլմեր: