ԵԼ. կիսաեզրափակիչ «Սևիլիա» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղին ընդառաջ
Արխիվ 16-20
ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում այսօր կմրցեն «Սևիլիան» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Քառորդ եզրափակիչում անդալուզյան ակումբը նվազագույն հաշվով պայքարից դուրս թողեց անգլիական «Վուլվերհեմփթոնին», իսկ «Կարմիր Սատանաները» նույն հաշվով կարողացան առավելության հասնել դանիական «Կոպենհագենի» նկատմամբ։
«Սևիլիայի» կազմից վնասվածքի պատճառով խաղը բաց կթողնի Նեմանյա Գուդելն, իսկ անգլիական ակումբի կազմում հավանաբար չեն լինի Մարկուս Ռեշֆորդը, Լյուկ Շոուն և Ֆիլ Ջոնսը։
Հանդիպումը կայանալու է «Ռեյն Էներջի» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։