Ռուսաստանի բանակը Սիրիայում խոցել է անհայտ թռչող սարք
Արխիվ 16-20
Ռուսական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Սիրիայի Ամուդա բնակավայրի շրջանում խոցվել է անօդաչու թռչող սարք, որը խախտել է պահպանվող օդային տարածքը։
Ռուսական ստորաբաժանումները Հասեքի նահանգում տեղակայված են եղել ռազմական ոստիկանության դիրքերում՝ Դերբասիայում ռուս զինծառայողների վրա կազմակերպված հարձակումից հետո։ Ենթադրաբար՝ թուրքական անօդաչու թռչող սարքի ոչնչացման համար կիրառվել է «Վերբա» շարժական զենիթահրթիռային համալիր:
Ռուսական կենտրոնում նաեւ նշել են, որ այդ համալիրի հաշվարկները կտեղակայվեն Սիրիայի տարածքում, ամենից շատ դա կվերաբերի Իդլիբի դեէսկալացիայի գոտու շփման գծի մոտ գտնվող ստորաբաժանումներին: