ՀԱՊԿ-ում պարզաբանել են, թե որ դեպքում կարող են զորք մտցնել Բելառուս
Արխիվ 16-20
ՀԱՊԿ-ում (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հայտնել են, թե որ դեպքում կարող են Բելառուս զորք մտցնել՝ ՀԱՊԿ պայմանագրին համաձայն: «Այն դեպքում, եթե երկրի պաշտպանությանը սպառնում է արտաքին վտանգ՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, անդամ պետությունն իրավունք ունի օգնության համար դիմել»,- ասել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելառուսի նախագահը հայտնել է, թե ինչպես օգոստոսի 15-ին Ռուսաստանի նախագահի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են՝ Մինսկի առաջին իսկ ուղերձի դեպքում Մոսկվայի կողմից օգնություն ցուցաբերելու մասին: