Մինսկում հանրահավաք կանցկացվի ի պաշտպանություն Լուկաշենկոյի
Արխիվ 16-20
«Սպիտակ ռուս» իշխանամետ հասարակական կազմակերպությունը մտադիր է фоыщ8 Մինսկում «համերաշխության հանրահավաք» անցկացնել՝ ի պաշտպանություն Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, հաղորդում է կազմակերպության Facebook-ի էջը: «Կիրակի ժամը 12.00 - ին մայրաքաղաքի Անկախության հրապարակում՝ Կառավարության շենքի մոտ, համերաշխության հանրահավաք է տեղի ունենալու։ Կհավաքվեն այն ուժերը, որոնք պաշտպանում են պետական կուրսը»,- ասված է հայտարարության մեջ ։
Հանրահավաքի ժամանակ, ինչպես պնդում են կազմակերպիչները, կհավաքվեն «բոլոր նրանք, ում ճանապարհը հայրենիք է, ովքեր դեմ են երկիրը երկու հակամարտող ճամբարների բաժանմանը։ Ընդհանուր առմամբ, մեզ հետ է ողջ կառուցողական Բելառուսը»: