Աշխարհին նոր «ոսկու տենդ» է կանխատեսվում
Արխիվ 16-20
Ոսկու արժեքը պատմական ռեկորդներ է սահմանում, եւ վերլուծաբանները կանխատեսում են հետագա աճ: Շուկաները «տենդի» նեջ են՝ բառացի եւ փոխաբերական իմաստով։ Քանի որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով առաջացած ճգնաժամի արդյունքում աշխարհը սկսել է կասկածել թղթային փողին, առավել ուս՝ վիրտուալ, եւ հայացքն ուղղել է մետաղին, որը բոլոր ժամանակներում եղել է ցանկալի եւ արժեքավոր։
Ներկայիս իրավիճակը շատերն արդեն անվանում են «ոսկու տենդ»՝ մետաղի աժիոտաժային պահանջարկի եւ ամբողջ պատմության ընթացքում դրա ամենաբարձր գնի պատճառով: Դրա հետ, սակայն, համաձայն չէ «Goldenfront» մասնագիտական լրատվական նախագծի գլխավոր խմբագիր Դմիտրի Բալկովսկին։ ««Ոսկու տենդը» դեռ չի էլ սկսվել։ Հարց տվեք՝ ո՞վ ձեր ծանոթների ունի ոսկե մետաղադրամ։ Ես կարծում եմ, որ պատասխանը կլինի՝ ոչ մեկը։ Բայց կգա մի պահ ոչ շատ հեռավոր ապագայում, երբ ոսկի, եւ հատկապես արծաթ կցանկանա ունենալ ամեն մեկը: Դա էլ կլինի «ոսկու տենդը»։ Առայժմ չկա «ոսկու տենդ», կլինի, անկասկած։ Այս պահին դեռ միայն առաջին նուրբ կանաչ ծիլերն են»:
Եզրակացություն․ որքան խորն է տնտեսական ճգնաժամը, այնքան ավելի արժեքավոր է դառնում ոսկին, որպես ամենահուսալի ֆինանսական գործիք: Դմիտրի Բալկովսկին բացատրել է, թե ինչու ենք մենք դեռ կենտրոնանում «ոսկու ստանդարտի» վրա: «Ոսկին կոնտրագենտային ռիսկ չունի։ Կոնտրագենտային սպառնալիքը ռիսկ է, որ գործորքի մյուս կողմը ձեզ կարող է, պարզ ասած, խաբել, անգամ չցանկանալով, կապված փոխարժեքի տատանման հետ։ Օրինակ, երբ դուք ինչ-որ մեկի հետ պայմանագիր եք կնքում, ասենք՝ ինչ-որ բան մատակարարելու համար թղթային ռուբլով, Ամերիկայում՝ դոլարով կամ «էլեկտրական» փողերով, ապա միշտ կա վտանգ, որ տվյալ պետության արժետոմսերը (արժույթը) կարող է արժեզրկվել, եւ մատակարարման դիմաց այդ արժույթը ստանալով, դուք սնանկանում եք։ Այս ռիսկն ունի և բաժնետոմսերը, և պարտատոմսերը, և, ընդհանրապես, ցանկացած թուղթ, որի վրա գրված է, որ ձեզ ինչ-որ բան են խոստանում։ Ոսկի չունի այդ ռիսկայնությությունը, և դրանով էլ դառնում է կայունության երաշխիք։ Օրինակ, ոսկու պահուստները պետությունները պահում են, որպեսզի պաշտպանեն իրենց արժույթը եւ, ընդհանրապես, ֆինանսական կայունությունը կոնյունկտուրային տատանումներից՝ արժութային, ֆինանսական, առեւտրային, տնտեսական»։ Փորձագետը տանում է այս մտքին․ ճգնաժամային իրավիճակներում որքանո՞վ կբավարարի պետության ոսկու պահուստները։ Ուստիեւ, տնտեսական եւ մասնավոր հատվածը եւս ճգնաժամային իրավիճակում ձգտում է ոսկու պահուստներ ունենալ: Ու որքան խորն է ճգնաժամը, այնքան մեծ է դառնում ոսկու պահանջարկը։ Ներկայումս հենց ահդ հանգամանքին էլ աշխարհը սկսել է աստիճանաբար բախվել։ Առավել եւս, երբ անվստահության տակ են սկսել հայտնվել համաշխարհային հիմնական արժույթները եւ առաջին հերթին՝ ամերիկյան դոլարը։