Մահացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եղբայրը՝ Ռոբերտ Թրամփը
Արխիվ 16-20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր կրտսեր եղբայրը՝ Ռոբերտը, շաբաթ մահացել է: ТАСС-ի հաղորդմամբ՝ նախագահի հայտարարությունը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
<Ծանր սրտով հաղորդում եմ, որ իմ հրաշալի եղբայր Ռոբերտն այսօր խաղաղությամբ կյանքից հեռացել է: Նա պարզապես իմ եղբայրը չէր, այլ լավագույն ընկերս: Ես իր կարիքը շատ կզգամ, սակայն մենք դեռ կհանդիպենք>,- նշվում է ԱՄՆ նախագահի հայտարարությամբ:
Ուրբաթ հայտնի էր դարձել, որ Թրամփը այցելել է իր կրտսեր եղբորը, որն այդ ժամանակ Նյու Յորքի հիվանդանոցում էր գտնվում: Այլ մանրամասներ հայտնի չեն:
Ռոբերտ Թրամփը հուլիսին ամերիկյան նորություններում հայտնվեց հուլիսին, երբ փորձում էր կանգնեցնել իր զարմուհուն՝ Մերի Թրամփին Սպիտակ տան ղեկավարի մասին գրքի հրապարակումից։ Մերին իր գրքում պնդում է, թե Դոնալդ Թրամփը 1981-ին չի այցելել իր հորը՝ Ֆրեդին, եղբորը՝ Դոնալդ և Ռոբերտին մահանալիս ։