ՉԼ. 1/4 եզրափակիչ «Օլիմպիկ Լիոնը» վստահ հաղթանակով անցավ կիսաեզրափակիչ փուլ
Արխիվ 16-20
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Օլիմպիկ Լիոնը» մրցեց «Մանչեսթեր Սիթիի» հետ և հաղթեց 3-1 հաշվով։
Առաջին խաղակեսի 24-րդ րոպեին ֆրանսիացիների կազմից խաղի հաշիվը բացեց Մաքսվել Կորնեն։
Այնուհետև , հանդիպման 69-րդ րոպեին Քևին դե Բրույնեի գոլի շնորհիվ անգլիացիները կարողացան հավասարեցնել հաշիվը, սակայն այն երկար պահպանել չհաջողվեց։
79-րդ րոպեին «Լիոնի» ֆուտբոլիստ Մուսա Դեմբելեն` երկրորդ, իսկ 87-րդ րոպեին` երրորդ գնդակն ուղարկեց «Սիթիի» դարպասն ու կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց իր թիմի համար։
Այսպիսով, Չեմպիոնների լիգայի 2-րդ կիսաեզրափակիչում «Օլիմպիկ Լիոնը» կմրցի Մյունխենի «Բավարիայի» հետ։