«Արարատի» ֆուտբոլիստները համալրեցին «Շիրակի» կազմը
Արխիվ 16-20
«Շիրակ» ՖԱ-ն շարունակում է կատարել նոր ձեռքբերումներ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ` թիմի կազմը համալրել են Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Էմիլ Եղիազարյանը, Հայաստանի Մ-19․հավաքականի կիսապաշտպան Մարտին Գրիգորյանը և հենակետային կիսապաշտպան Պետրոս Աֆաջանյանը:
Երեք ֆուտբոլիստներն էլ «Շիրակ» են տեղափոխվել Երևանի «Արարատից»:
Եղիազարյանի և Գրիգորյանի հետ կնքվել են երկամյա պայմանագրեր,իսկ Աֆաջանյանի հետ՝ մեկամյա: