«Փյունիկը» շարունակում է համալրել կազմը
Արխիվ 16-20
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Թիմին է միացել բուրկինացի կիսապաշտպան Դրամանե Սալուն։
22-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկ» է տեղափոխվել Բելառուսի Բարձրագույն լիգան ներկայացնող «Սլուցկից»։
Սալուն հանդես է եկել նաև Դոնեցկի «Օլիմպիկում»: