Բելառուսի առաջին իսկ հարցման դեպքում ՌԴ-ն ռազմական օգնություն կցուցաբերի. Լուկաշենկո
Արխիվ 16-20
Ռուսաստանն առաջին իսկ հարցման դեպքում համակողմանի օգնություն կցուցաբերի Բելառուսի անվտանգության ապահովմանը արտաքին ռազմական սպառնալիքների դեպքում։ Այս մասին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության Ռազմավարական կառավարման կենտրոնում կայացած խորհրդակցության ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ տեղական գործակալության թղթակիցը ։
«Երբ խոսքը ռազմական բաղադրիչի մասին է, մենք Ռուսաստանի Դաշնության հետ պայմանագիր ունենք Միութենական պետության և ՀԱՊԿ շրջանակներում։ Քանի որ այդ պահերը հարմար են այդ պայմանագրի։ Դրա համար էլ այսօր Ռուսաստանի նախագահի հետ երկարատեւ, հանգամանալից զրույց ունեցա իրավիճակի մասին։ Պետք է ասեմ, որ ինձ նույնիսկ մի փոքր զարմացրել է՝ նա բացարձակապես տիրապետում է այն ամենին, ինչ տեղի է ունենում»,- նշել է Բելառուսի նախագահը։
«Մենք պայմանավորվել ենք, որ մեր առաջին իսկ հարցման դեպքում համակողմանի օգնություն կցուցաբերվի Բելառուսի Հանրապետության անվտանգության ապահովման հարցում»,- միտքն ավարտել է Լուկաշենկոն:
Ի դեպ հիշեցնենք, որ նման իրավիճակներում ռազմական օգնություն տրամադրելու հստակ դրույթ ունի նաեւ ՀԱՊԿ պայմանագիրը։ Չմոռանանք նաեւ, որ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը Բելառուսի ներկայացուցիչն է, ով, իհարկե, անհրաժեշտության դեպքում բոլոր ջանքերը կգործադրի, որ պայմանագրի այդ դրույթը կիրառվի։