«Վանն» առաջնությունը մեկնարկեց հաղթանակով
Արխիվ 16-20
Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում առաջնության նորեկ «Վանը» Չարենցավանում ընդունեց Գանձասարի «Կապանին» և հաղթեց 2:1 հաշվով։
«Վանի» կազմում գոլի հեղինակներ դարձան Ուիլֆրեդ Եզան և Միհրան Մանասյանը, որը վերջերս էր համալրել չարենցավանցիների կազմը։
«Գանձասար-Կապանի» միակ գոլը խփեց Գեղամ Հարությունյանը։
1-ին տուրից հետո «Վանը» վաստակելով 3 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։