«Պետք չէ թաքնվել աղջիկների թիկունքում». Լուկաշենկոն դիմել է ընդդիմությանը
Արխիվ 16-20
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդդիմությանը կոչ է արել «հանդարտվել», իսկ եթե նրանք ցանկանում են «տիրանալ», ապա թող չթաքնվեն «աղջիկների» թիկունքում, հաղորդում Է «Sputnik Բելառուսը»:
«Հանգստացեք, հանգստացեք։ Եթե այնտեղ կան տղամարդիկ, եղեք տղամարդիկ։ Ցանկանում եք պայքարե՞լ, կռվե՞լ, խնդրեմ, բայց եկեք տղամարդիկ՝ տղամարդկանց հետ։ Պետք չէ աղջիկներին առաջ տանել և սպառնալ ընտանիքներին։ Առայժմի դեռ խնդրում եմ, մի դիպչեք անմեղ մարդկանց»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է գործակալությունը։