Այս պահին կորոնավիրուսի դեմ աշխարհում միակ պատվաստանյութի առաջին խմբաքանակն արդեն արտադրվել է Ռուսաստանում: Այս մասին հայտնել է ՌԴ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Մի քանի ժամ առաջ գերատեսչությունում հայտարարել էին դեղամիջոցի արտադրության մեկնարկի մասին։
Դեղերի պետական ռեգիստրը տեղեկացրել է, որ պատվաստանյութն իրենից ներկայացնում է ներմմկանային Ներարկման պրեպարատ: Պատվաստումն իրականացվելու է երկու փուլով՝երկրորդն առաջինից 3 շաբաթ անց։
COVID-19-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը Ռուսաստանի կողմից գրանցվել է օգոստոսի 11-ին՝ մի քանի ամսով առաջ անցնելով աշխարհում պատվաստանյութի ի հայտ գալու կանխատեսվող ժամկետներից: Պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն անցկացվել են հունիսին եւ հուլիսին: