Լուկաշենկոն բանակցություններ է վարել Պուտինի հետ. մանրամասներ
Արխիվ 16-20
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել Է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ պետությունների ղեկավարները զրույցի ժամանակ քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ դրա շուրջ ստեղծված իրադրությունը:
Այսօր առավոտյան բելառուսական պետության ղեկավարը հայտարարել էր, որ մտադիր է զանգահարել Ռուսաստանի նախագահին՝ հանրապետությունում տիրող իրավիճակի եւ պետության գործերին դրսից միջամտության կապակցությամբ:
Կրեմլում հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը վստահություն են հայտնել, որ Բելառուսում առաջացած բոլոր խնդիրները կկարգավորվեն մոտ ժամանակներս: Ընդ որում, երկու պետությունների ղեկավարները նշել են, որ այս իրավիճակում գլխավորը թույլ չտալն է, որ առաջացած խնդիրներից օգտվեն ոչ բարեկամական ուժերը, որոնք ձգտում են վնաս հասցնել Ռուսաստանի եւ Բելառուսի համագործակցությանը:
Զրույցի ընթացքում հաստատվեց նաև դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման տրամադրվածությունը։
Բացի այդ, Պուտինը եւ Լուկաշենկոն երկուստեք դրական գնահատական են տվել պրոֆիլային գերատեսչությունների փոխգործակցությանը Բելառուսում ձերբակալված ռուս քաղաքացիներին Ռուսաստան վերադարձնելու հարցում: