ՉԼ. 1/4 եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի» - «Օլիմպիկ Լիոն» խաղին ընդառաջ
Արխիվ 16-20
Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վերջին ` «Մանչեսթեր Սիթի» - «Օլիմպիկ Լիոն» հանդիպումը։
1/8 եզրափակիչում անգլիացիները ընդհանուր 4-2 հաշվով պայքարից դուրս թողեցին Չեմպիոնների լիգայի ամենատիտղոսակիր ակումբին` Մադրիդի «Ռեալին»։
Ֆրանսիական ակումբը 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը Թուրինի «Յուվենտուսի» հետ և մրցակցի դաշտում գոլ խփելու շնորհիվ ստացավ 1/4 եզրափակիչում հանդես գալու իրավունք։
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում թիմերը հանդիպել են 2018 թվականին, որտեղ «Լիոնը» երկու խաղերի արդյունքում հաղթել է 4-3 հաշվով։
«Մանչեսթեր Սիթի» - «Լիոն» զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի «Բավարիայի» հետ։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։