Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Արխիվ 16-20
Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը, որը մշակվել է ՌԴ առողջապահության նախարարության Ն. ֆ.Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից: Այս մասին հայտնում են երկրի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, գրում է ТАСС-ը։
Պատվաստանյութը ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:
Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտել է, որ պատվաստանյութն առաջին հերթին ուղղված է լինելու ներքին շուկային, սակայն նշել է, որ բանակցություններ են ընթանում նաև ռուսական տեխնոլոգիան արտերկիր արտահանելու ուղղությամբ:
Նախարարը հավելել է, որ 2020թ. վերջին և 2021թ. սկզբին Ռուսաստանը կկարողանա ամսական արտադրել 5 մլն չափաբաժնով պատվաստանյութ: Պատվաստանյութն առաջինը կտրամադրվի բուժաշխատողներին: