ԱՀԱԶԱՆԳ. Արսեն Թորոսյանը սպիտակ եղեռն է իրականացնում, նրա հրամանով հիվանդանոցները դուրս են գրում COVID դրականներին
Արխիվ 16-20
Քիչ առաջ <<Իրավունք>> թերթի խմբագրություն է ահազանգել Գ.Մ-ն (-հաշվի առնելով անձի անձնական տվյալների հանրայնացման հետեւեւանքը չենք հրապարակում ամբողջական տվյալը. Ի.Ա.), ով արդեն երկրորդ անգամ է ինչ բուժվում է կորոնավիրուս կոչվող չարիքի դեմ: <<Հուլիսի երեսունից երկրորդ անգամ պառկել եմ Այրվածքաբանության ազգային կենտրոնում COVID-ի դեմ բուժվելու համար: Ի սկզբանե ասեմ, որ շատ գոհ եմ բուժանձնակազմից, նրանց մարդկային վերաբերմունքից: Ես ընդունվել եմ հիվանդանոց COVID դրականով եւ երկկողմանի թոքաբորբով: Թոքաբորբս բուժվել է այս օրերի ընթացքում: Երկու օր առաջ ինձ կրկին տեսատավորեցին, բայց կրկին՝ երրորդ անգամ տեստի ադյունքը դրական եկավ, որը փաստում է, որ թեեւ թոքաբորբս բուժվել է, բայց COVID-ը դեռ շարունակում է ապրել օրգանիզմումս: Մտածեցին, որ մինչ վարակը չանցնի կշարունակեմ բուժվել, բայց պատկերացրեք իմ եւ իմ նման դրականով շատերի զարմանքը, երբ մեզ ասացին, որ մեզ պետք է դուրս գրեն: Հարցնում ենք՝ ինչու, չէ ՞ որ COVID դրական ենք, մեզ պատասխանում են, որ նախարարի հրաման կա՜ պետք է դուրս գրենք: Ուզում եմ շեշտել, որ նման խնդրի առաջ միայն ես չեմ կանգնել, այԼ իմ նման շատերը այսօր չբուժված դուրս են գրվում: Հիմա արդեն դուրս ենք գրվում, բայց չգիտենք, թե ինչ ճակատագրի ենք արժանացնելու տանը մեզ սպասողներին: Փաստորեն վարակը օրգանիզմներումս գնում ենք առողջներին վարակելու ռիսկի: Ուզում եմ դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին, որպեսզի իրենք էլ տեղյակ լինեն որ Արսեն Թորոսյանը սպիտակ եղեռն է իրականացնում, էլ ուրիշ ինչ անուն տալ, երբ նրա հրամանով հիվանդանոցները դուրս են գրում COVID դրականներին: Վստահ եմ, ու ուզում եմ հավատացած լինել, որ վարչապետի տեղյակ լինելուց հետո խնդիրը կկարգավորվի>>,-վրդովված եւ միեւնույն ժամանակ հուզված պատմեց տիկին Գ.-ն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ