Լեհաստանը հստակեցրել է Բելառուսի դեմ պատժամիջոցների մանրամասները
Արխիվ 16-20
Եվրամիությունը ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Բելառուսի կոնկրետ քաղաքացիների դեմ։ Միջոցների մանրամասները, որոնք ցանկանում են մտցնել, պարզաբանել Է Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք կարող անցնել ընտրությունների կեղծման եւ ուժի կիրառման փաստերի կողքով», - ընդգծել է նա: Այդ կապակցությամբ ԵՄ-ն մտադիր է կազմել բելառուսական քաղաքացիների ցուցակը, որոնք իբր մասնակցել են նախագահական ընտրությունների արդյունքների կեղծմանը եւ ուժի օգտագործմանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարներ միջոցներ կձեռնարկեն Բելառուսի պաշտոնատար անձանց դեմ: Նրանք առաջին հերթին կանդրադառնան նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում հանրապետության քաղաքացիների նկատմամբ «բռնության կիրառման» և մարդու իրավունքների խախտման համար։
Օգոստոսի 9-ի երեկոյան Բելառուսի ողջ տարածքում բողոքի ակցիաներ են սկսվել՝ նախագահական ընտրությունների արդյունքներից բնակիչների դժգոհության պատճառով: Մինսկի կենտրոնում բախումներ են սկսվել ՕՄՕՆ-ի հետ։ Հանրահավաքները ճնշվում էին արցունքաբեր գազի, լուսաձայնային նռնակների, ծխագլուխների օգտագործմամբ։