Այսօր ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻ ծննդյան 98-ամյակն է
Արխիվ 16-20
<<Ես շատ եմ հակասական: Երբ կա ներշնչանքը, ամենաաշխատասեր մարդն եմ: Երբ չկա, անտանելի ծույլ եմ, տառապող ծույլ...
... Իմ շրջապատում այն կարծիքը կա, որ ես առհասարակ համեստ մարդ եմ, բայց պիտի հիասթափեցնեմ՝ այդպես մտածողներին և ասեմ՝ այն մարդը, որ գրիչ է վերցնում գեղարվեստական գործ գրելու համար, արդեն իսկ համեստ չէ:
ԵՎ ավելին՝ այն մարդը, որ գրիչ է վերցնում հայ բազմադարյան ու զարմանալի պոեզիայի մեջ խոսք ասելու, առավել ևս համեստ չէ: Իսկ եթե ես այնուամենայնիվ համեստ մարդու տպավորություն եմ թողնում, ապա դա պարզապես նրանից է, որ լավ գիտեմ, թե ինչ է եղել ինձանից առաջ>>:
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
Այսօր տաղանդավոր բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, դրամատուրգ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻ ծննդյան 98-ամյակն է:
Շատ կցանկանայի, որպեսզի ունենայինք նրան արժանի շարունակողներ, այլ ոչ թե ոմանց գռեհիկ ստեղծագործությունները, որոնցով ուզում են կրթել մեր ապագա սերնդին՝ ավելացնելով դպրոցական դասագրքերում: Դավթյանի պոզիան սեր է, բարություն և նվիրվածություն հայրենիքին հողին և բնաշխարհին: Շատ մեծ է Դավթյանի դերը նաև թարգմանության ոլորտում: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ջ. Բայրոնի, Մ. Լերմոնտովի, Շ. Պետեֆիի, Ս. Եսենինի, Ռ. Բյոռնսի, Ա. Բլոկի և ուրիշների ստեղծագործություններից:
ՆՐԱ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ ԵՆ ՄԵԾԵՐԸ
«Վահագն Դավթյանը բազմաշնորհ բանաստեղծ է, նրա բանաստեղծությունները միջնադարյան մեր երգերի խորությունն ունեն
և արևմտահայ պոեզիայի շքեղությունը, պոետական կուլտուրան բարձր է, տեխնիկապես կուռ է, հողի բույր ունի, բայց և եթերային է...» Ավետիք Իսահակյան
«Վահագն Դավթյանի ստեղծագործությունն ամբողջական մի աշխարհ է, ամբողջական մի շենք: Այդ շենքը նման է միջնադարյան վանքի- հիմքերը որձաքարե ժայռերի մեջ, գմբեթը՝ երկնքում: ԵՎ այդ վանքն այնքան է ներդաշնակ իր շրջապատին, այնպես է ձուլված ու խառնված բնությանն ու բնականին, որ շատ հեռուներից է երևում: Տեսնելու և նրան հասնելու համար պետք է հավատավոր լինել ու արվեստի ուխտավոր, որպեսզի հաղթահարես ճանապարհի դժվարությունը... Սիրում եմ 10-ից ավելի ժամանակակից բանաստեղծների, բայց խանդում եմ միայն Վահագնին, որովհետև նա, ասելիքից բացի, ունի նաև պատմելիք և ունի սեփական անհանգիստ միտքն անընդհատ կարգավորող խելք, որ ուրիշ խոսքով մեծ տաղանդ է նշանակում»: Համո Սահյան
Կանցնեն տարիներ, կփոխվեր մարդիկ, կգա նոր սերունդիր իր աշխարհայացքքով և գրակա ճաշակով, բայց Վահագն Դավթյանը և մեր դասական շատ գրողներ կլուսավորեն բոլորի հոգիները իրենց գեղեցիկ և արտահայտիչ խոսքով:
Նունե Զաքարյան
Հ. Գ- Դիտեք Վահագն Դավթյանի մասին պատմող տեսանյութը