«Կատարյալ կազմվածքը»` կանանց և տղամարդկանց պատկերացմամբ
Արխիվ 16-20
Բոլորը գիտեն, որ տարբերություն կա տղամարդկանց և կանանց ճաշակների միջև: Այս տարաձայնությունները վերաբերում են նաև կանացի կազմվածքին:
Կանանց մեծամասնությունը գեղեցիկ համարում է նրբագեղ, նույնիսկ հիհար կազմվածքը: Մինչդեռ, տղամարդկանց մեծամասնությունն այս հարցում այլ կարծիք ունի: Նրանք երբեք կատարյալ չեն համարի շատ նիհար կազմվածքով կնոջը:
Իհարկե, երկու սեռերի մոտ լինում են կատարյալ կնոջ արտաքինի մասին կարծիքների հաընկնում։ Սա վերաբերում է երկար մազերին, հարթ որովայնին, երկար ոտքերին և խնամված տեսքին: Մազերը դժվար է վերագրել կազմվածքին, ինչպես նաև խնամքը, բայց այդ չափանիշներով համընկնում կա: Մնացած դեպքերում, սեռերի նախասիրությունները տարբերվում են:
Ի՞նչ են նախընտրում կանայք
Գրեթե բոլոր տիկնայք հակված են հետևելու նորաձևության վերջին միտումներին: Հաշվի առնելով դրա փոփոխականությունը, կարելի է ասել, որ նախասիրությունները փոխվում են սրընթաց:
Երբեմն կանայք ընդունակ են չմտածված գործողությունների՝ միայն թե համապատասխանեն նոր թրենդին: Նրանք պատրաստ են թանկարժեք և բարդ վիրահատություններ իրականացնել՝ առանց մտածելու, որ նորաձևությունը փոխվում է: Եվ, նույնիսկ, հաշվի առնելով ժամանակակից բոլոր հնարավորությունները, հաճախ պատահում է, որ նախկինում արվածը շտկելու հնարավորություն չի լինում:
Շատ տղամարդիկ թերահավատորեն են վերաբերվում կնոջ արտաքին տեսքի արհեստական փոփոխություններին:
Ժամանակակից տիկնայք ցանկանում են իրենց տեսնել նրբագեղ, ձիգ մարմինով, ամուր հետույքով և փարթամ կրծքերով: Հենց այս կերպարն է գնահատվում կանանց շրջանակներում:
Ո՞րնք են տղամարդկանց գերակայությունները
Տղամարդիկ հազվադեպ են փոխում իրենց նախասիրությունները: Նրանք հանգիստ են վերաբերվում նորաձևության միտումներին, և նրանց հիմնական նախասիրությունները տարբերվում են:
Նրանք սիրում են ավազի ժամացույց հիշեցնող կազմվածքը: Ոչ պակաս գրավիչ, տղամարդիկ համարում են կիթառի նմանվող կազմվածքը: Նրանք կանացի կազմվածքում սահուն կորեր են փնտրում: Միևնույն ժամանակ, չեն կարևորում չափսերը: Հիմնական խմդիրը՝ մարմինի կորություններն են: Քառակուսի, ուղղանկյուն կազմվածքները տղամարդկանց չեն ձգում, նույնիսկ, երբ դրանք փարթամ են:
Եթե կինը երկար ոտքեր ունի, ապա մնացած մասերը տղամարդը կարող է նույնիսկ չնկատել, քանի որ ոտքերի երկարությունն ու ձևը մթագնում է ամեն ինչը: Հավանական է, որ տղամարդիկ ենթագիտակցորեն երկար ոտքեր ունեցող կանանց համարում են մեծահասակ, իսկ նրանց, ովքեր կարճ ոտքեր ունեն, դեռահասներ:
Շատ տղամարդիկ կատարյալ համարում են նրբագեղ կազմվածքով կանանց, բայց ոչ՝ նիհարներին: Նրանց համար կարևոր է տեսնել ուղիղ կեցվածք, ձիգ որովայն և ճարպային կուտակումների բացակայություն:
Պարզ է, որ սա վերաբերում է տղամարդկանց մեծամասնությանը, բայց ոչ բոլորին: Կան այնպիսիք, ովքեր գերադասում են մարմնեղ կանանց, և ոչ՝ նրբիկներին: