Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 196-ով
Արխիվ 16-20
Հայաստանում օգոստոսի 14-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 մարդ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Այսպիսով՝ օգոստոսի 14-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 41299 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 6082 մարդ, կատարվել է 181962 թեստավորում, առողջացել է 34164 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 814 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 238 -ն են: