Ցանկանո՞ւմ եք աշխարհի վերջը, ուղարկեք ցանկացած հրթիռ դեպի Ռուսաստան․ «National Interest»
Արխիվ 16-20
Անցյալ շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում «Կրասնայա զվեզդա» թերթին հայտարարել էին, որ իր տարածք արձակված ցանկացած բալիստիկ հրթիռ կընկալվի որպես միջուկային հարձակում, եւ որ Ռուսաստանը «համարժեք կպատասխանի»: Ռուսաստանի ռազմական ղեկավարության նման դիրքորոշումը «National Interest» պարբերականում մեկնաբանել է ամերիկացի լրագրող Փիթեր Սուչիուն։
«Գեներալ-մայոր Անդրեյ Ստերլինը և գնդապետ Ալեքսանդր Խրյապինը, թերթի մեկնաբանությունում հայտարարել են, որ իրենց զինվորականները հաստատ չեն կարող որոշել՝ արդյոք «մուտքային» բալիստիկ հրթիռը հագեցա՞ծ է միջուկային մարտագլխիկով, թե՝ ոչ։ Արդյունքում՝ որոշում է ընդունվել՝ մոտեցող բոլոր հրթիռները դիտարկել որպես միջուկային և դրանք համարել միջուկային հարվածի սկիզբ։ Հրթիռի արձակման մասին տեղեկատվությունն ավտոմատ կփոխանցվի ռուսական ռազմաքաղաքական ղեկավարությանը, որը կորոշի միջուկային ուժերի պատասխան գործողությունների մասշտաբները՝ կախված ստեղծված իրադրությունից»,- ՌԴ ռազմական ղեկավարության դիրքորոշումը մեջբերելով, լրագրողը հավել է․ «Ցանկանում եք միջուկային պատերա՞զմ սկսել, ուղարկեք ցանկացած հրթիռ է Ռուսաստանի կողմը»։
Լրագրողը նաեւ հիշեցրել է, որ հունիսին Ռուսաստանը հրապարակել է իր դոկտրինը, որը միջուկային զսպման հարցով նախատեսում է ատոմային զենքի օգտագործումը՝ ի պատասխան հարձակման. «Ռուսաստանը կպատասխանի ցանկացած հարձակման, որը սպառնում է պետության գոյությանը»:
«Այժմ հարցն այն է, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրենք հանգիստ կպահպանի՞, թե՞ անգամ «մոլորված» հրթիռում նա իրական վտանգ կտեսնի եւ կպատասխանի միջուկային հակահարվածով»,- ընդգծել է Պիտեր Սուչիուն: