Արյունալի մարտ Չիկագոյում․ ԱՄՆ ոստիկանությունը փոխհրաձգության մեջ է մտել հարյուրավոր գրոհայինների հետ (լուսանկարներ, տեսանյութ)
Արխիվ 16-20
Չիկագայի ոստիկանությունը փոխհրաձգության մեջ է մտել կողոպտիչների բազմության հետ եւ ձերբակալել է ավելի քան հարյուր մարդու, երկուսը սպանվել են: Չիկագոյի գործարար թաղամասում ջարդարարները սկսել են գործել են վաղ առավոտյան՝ կողոպտելով թանկարժեք խանութները եւ մի քանի ժամվ ջարդելով մեքենաները եւ ցուցափեղկերը: Նրանց հակազդելու համար հարյուրավոր ոստիկաններ են ուղարկվել։ Այս մասին հայտնել են քաղաքի ոստիկանությունից ։
Ոստիկանության սուպերինտենդանտ Դևիդ Բրաունը միջադեպը անվանել է «մաքուր կրիմինալ»։ «Ավելի շուտ դա մաքուր հանցավորության միջադեպ էր»,- ասել Է Բրաունը մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ առնվազն տասներեք սպա վիրավորվել է, ինչպես նաեւ հրազենային վնասվածքներ են ստացել խանութների պահապաններն ու քաղաքացիական անձ: Իրավապահները ստիպված են եղել նույնիսկ կամուրջներ փակել, որպեսզի թույլ չտան հանցագործներին հեռանալ եւ քանդել այն ամրությունները, որոնք նրանք պաշտպանվելու համար կառւոցել են:
Սոցիալական ցանցերում լուսանկարներում երեւում էին խանութների կոտրված ցուցափեղկերը եւ նրանցից դուրս վազող զինված մարդիկ։ Հետաքրքիր է, միջադեպը տեղի է ունեցել Միչիգան պողոտայի երկայնքով, որը ամենահայտնի առեւտրային շրջաններից մեկն է: