«Բարսելոնայի» ևս մեկ ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Արխիվ 16-20
«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Նրա հանձնած թեստը դրական պատասխան է տվել:
«Ֆուտբոլիստն աշխանշաններ չունի, նա առողջ է և հետևում է ինքնամեկուսացման կանոններին»,- նշված է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այն մարդիկ, ովքեր շփում են ունեցել Ումտիտիի հետ, կորոնավիրուսի հերթական թեստերը կհանձնեն։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ակումբը տեղեկացրել էր նաև պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյի կորոնավիրուսով վարակվելու մասին։
Նա այժմ ևս գտնվում է ինքնամեկուսացման մեջ: