Պաշտոնական. Բրազիլացի հարձակվողը համալրեց «Գանձասար Կապանի» կազմը
Արխիվ 16-20
«Գանձասար-Կապանը» պայմանագիր է ստորագրել բրազիլացի հարձակվող Իսրաել Ռոբերտո Ֆերեիրա Ջունիորի հետ: Այս մասին հաղորդում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը:
21-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական «Տուբարանում», «Գրեմիո Բ»-ում, «Սան Լուիսում» և «Սան Խոսեում»:
Նշենք, որ սա կապանյան ակումբի 4-րդ ձեռքբերումն է նոր մրցաշրջանին ընդառաջ: Արմեն Պետրոսյանի գլխավորած թիմի շարքերն ավելի վաղ համալրել էին Հայկ Իշխանյանը («Ալաշկերտ»), Դիոգո Կոելյոն («Լոռի») և Ժոզեֆ Ադահ Օման («Փյունիկ»):
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/21թթ․ առաջնության 1-ին տուրում կապանյան թիմը կմրցի առաջնության նորեկ «Վանի» հետ։
Հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին՝ Չարենցավանում։