Ռուսաստանում Լ-39 ինքնաթիռ է վթարվել․ զոհեր չկան
Արխիվ 16-20
Օգոստոսի 13–ին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում՝ Հարավային ռազմական շրջանի տարածքում, ուսումնական թռիչքի ժամանակ վթարվել է ուսումնական Լ–39 ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ դեպքի հետևանքով զոհեր չկան։ Ինքնաթիռի 2 հոգանոց անձնակազմը կատապուլտի շնորհիվ ողջ է մնացել։
Ինքնաթիռը կործանվել է ամայի տեղանքում, վթարը երկրի վրա ոչ մի ավերածություն չի առաջացրել: Դրա պատճառը կպարզի Ռուսաստանի Զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ծառայության հանձնաժողովը։