Նոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորում Այսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ Սահմանին հայկական կոնյակի հետ կապված խնդիրը մեզ համար անհասկանալի է, Վրաստան եմ այցելելու. Պապոյան Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան Արմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակին Ֆերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգով Քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասին Թրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ Ռուբիո Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար ՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստ

«Մեր ջարդերը կրկնվելու են այնքան ժամանակ, քանի դեռ մենք ինչ-որ մեկի պատվերն ենք կատարում»․ Արթուր Դանիելյան

Արխիվ 16-20

Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան: Մեր տարածաշրջանից դուրս գտնվող ցանկացած բևեռ պետք է հենվի էս երեքից մեկի վրա: Աշխարհում հիմա կա երկու բևեռ՝ ԱՄՆ ու Չինաստան: Բնական է, որ էթնիկ թուրք հանդիսացող մահմեդական ույգուրների հետ լրջագույն խնդիր ունեցող Չինաստանը չի կարող հենվել Թուրքիայի վրա, ըստ այդմ, Կովկասում համագործակցում է ՌԴ-ի ու Իրանի հետ: Բնական է նաև, որ ԱՄՆ-ն ոչ մի պարագայում չի կարող ՌԴ-ն կամ Իրանը նախընտրել Թուրքիայից, սա է պատճառը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ունի մեծությամբ երկրորդ բանակն ու, անկախ ամեն ինչից, միշտ լինելու է իրենց դաշնակիցը: Սրանից նաև բխում է այն, որ ցանկացած քաղաքական պրոցես, որը արևմտամետ բնույթ ունի, անխուսափելիորեն բերում է թուրքական տարրի ազդեցության աճին: Սա անհերքելի փաստ է արդեն ավելի քան 300 տարի, ու էս առումով ոչ մի բան չի փոխվել:

Ուկրաինական մայդաններից հետո հենց այդ երկիրն է թուրք-ադրբեջանական շահերի հիմնական պաշտպանը ԳՈՒԱՄ-ում և այլ հարթակներում: Նույն Թուրքիան նախքան մայդանները երբևիցե չէր բարձրաձայնում Ղրիմի թուրքերի իրավունքների մասին և սկսեց դա անել միայն Ղրիմը Ռուսատանի կազմ վերադարձնելուց հետո: Վրաստանում նույն պատկերն է: Այնտեղ նույնպես թուրք-ադրբեջանական տանդեմն աստիճանաբար սեփականաշնորհում է բոլոր առանցքային ենթակառուցվածքները` սկսած գազից ու նավթից, վերջացրած նավահանգիստներով ու ինտերնետով: Զգալով թուրքական ասիմիլյացիայի վտանգը` վրացիները փորձում են ՌԴ-ի հետ կարգավորել հարաբերություններն ու ամեն կերպ չինական ներդրումներ են ներգրավում:

Անշուշտ, Հայաստանում տեղի ունեցած հերթական գունավոր հեղաշրջումը նույնպես բացառություն չդարձավ: Իշխանավորները գալուն պես սկսեցին նահանջել թե՛ Արցախյան կարգավորման ճակատում, թե՛ ցեղասպանության պահանջատիրության հարցում և թե՛ հակաթուրքականության դիսկուրսում առհասարակ: Շատ բնական ու օրինաչափ է նաև այն փաստը, որ այդ ամենի սահուն ընթացքը խափանեց հենց ՀՀ իշխանությունների կողմից զրպարտված ու հետապնդվող, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդի Գրիգորի Խաչատուրովը:

Էս ամենը շատ պարզ, ես նույնիսկ կասեի՝ պրիմիտիվ իրողություններ են, որոնց մասին անտեղյակ կարող է լինել միայն նա, ով դրա համար հատուկ խրախուսվում է: Ստեղ, սակայն, կա մի շատ կարևոր նրբություն, որը չի կարելի աչքաթող անել: Թե՛ Ուկրաինայում, թե՛ Վրաստանում և թե՛ Հայաստանում թուրքամետությունը արթնանում է ոչ թե տեղի իշխանությունների ինչ-որ հաշվարկից ելնելով, այլ այդ իշխանությունների կուրատորների հակաչինական, հետևաբար նաև հակառուսական ու հակաիրանական հանձնարարականներով: Այսինքն՝ մեր դասագրքերում թուրքի կերպարն աստիճանաբար սրբագրվելու է ոչ թե այն պատճառով, որ թուրքը լավն է, այլ այն պատճառով, որ, ըստ արևմուտքի, վատն են ռուսն ու իրանցին: Թուրքին սրբագրում են՝ ի հակադրություն ռուսի: Ընդ որում, վտանգը ստեղ կայանում է նրանում, որ նույն հաջողությամբ մեկ ակնթարթում այս գիծը կարող է փոխվել, եթե համապատասխան հանձնարարական իջեցվի: Իսկ թե ինչ վտանգներով է հղի պատվեր կատարողի դերում լինելը, մեր պատմությունը շատ պատկերավոր նկարագրում է:

Օրինակ, երբ ռուսական պատվերով մենք Պարսկաստանի դեմ ապստամբեցինք, դրա արդյունքում Ռուսաստանը վերցրեց Դերբենտը, իսկ թուրքերը մտան մեր երկիր ու բոլորի լուռ համաձայնության ներքո մեզ կոտորեցին՝ որպես պատժիչ գործողություն:

Երբ բրիտանական պատվերով մենք օսմանների դեմ ապստամբեցինք, դրա արդյունքում Օսմանյան կայսրությունը տապալվեց, բրիտանացիք վերցրին արաբական նավթը, իսկ էդ ապստամբության հիմնական հովանավորներն ու կազմակերպիչները հենց մեզ կոտորեցին:

Ընդ որում, մինչ օրս էլ արևմուտքն ակտիվորեն շահագործում է հայկական գործոնը Թուրքիայի հետ հարաբերություններում: Մեզ, չգիտես ինչու, թվում է, թե մենք ինչ-որ ազդեցություն ունենք ցեղասպանության ճանաչման գործում, մինչդեռ իրականում մեր ազդեցությունը գրեթե զրոյական է: Ցեղասպանության հարցը ակտիվանում է միայն այն ժամանակ, երբ Թուրքիային սաստել է պետք: Ստեղ նույնպես մենք, ըստ էության, պատվեր կատարողի դերում ենք:

Ու մեր ջարդերը կրկնվելու են այնքան ժամանակ, քանի դեռ մենք ինչ-որ մեկի պատվերն ենք կատարում: Ո՛չ ցեղասպանության հարցը, ո՛չ տարածաշրջանում արևմտյան տարանցիկ պրոյեկտների անվտանգության հարցը, ո՛չ էլ Իրանի հետ սահմանի հարցը չպետք է դառնա աշխարհաքաղաքական բևեռների մանրադրամ: Այո՛, մենք պարտավոր ենք մեր սերունդներին պատմել, թե ինչ է եղել, և սովորեցնել, թե ինչպես չկրկնել սխալները: Հայ դատի միջոցներն, ըստ իս, ոչ թե Վաշինգտոնում պիտի վատնվեն, այլ ծախսվեն Հայաստանում հզորագույն դաշնակցություն կերտելու համար: Որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ հայերը ստրակաբարո երջանկությամբ կընդունեն հերթական անիմաստ բանաձևը հերթական անիմաստ նահանգում, սենատում կամ կոնգրեսում: Տրապիզոնը ազատագրելու միակ միջոցը Հայաստանում ծնելիության խթանումն ու ռազմահայրենասիրական դաստիարակությունն է, ոչ թե Վիլսոնի իրավարար թղթի կտոր թափահարելը: Ոչ թե ԵԱՀԿ-ից պետք է մուրալ Մադրիդյան սկզբունքների խմբագրում կամ Վիեննայի պայմանավորվածությունների պահպանում, այլ մեր ՊՆ-ում ու Կրթության նախարարությունում պետք է հստակ արձանագրել Եվլախյան ու Նախիջևանյան սկզբունքների անխախտելիությունը:

Հայաստանը կարող է գոյատևի միայն որպես պաշարված ամրոց, միայն որպես հակաթուրքական ֆորպոստ, զուտ որովհետև ուրիշ ոչ մի ռեսուրս մենք չունենք: Բայց էդ ռեսուրսը շահագործել հնարավոր կլինի միայն «Սպարտա» կառուցելով, այլապես ՄԵՐ այդ ռեսուրսը կշահագործեն այլք, իսկ մեզ բաժին կհասնեն նոր ցեղասպանություններ:

Հ.Գ. Այս ամենը ես ասում եմ հստակ իմանալով, որ մեր բնակչությանը խիստ անհրաժեշտ սպիտակուցով ապահովելու համար մեզ պետք է առնվազն 2 միլիոն հեկտար արոտավայր, մի էդքան էլ պարենային անվտանգության մնացած էլեմենտների համար, մինչդեռ Հայաստանն ու Արցախը միասին ունեն ընդհանուր առմամբ միայն 1 միլիոն հեկտար: Մեզ պետք ա Ղարսն էլ, Տրապիզոնն էլ, բայց ոչ թե թղթի վրա, այլ ծնելիության և կրակային պատրաստության գնահատականների հաշվետվություններում: Եթե մեզ այդ հարցում ուզում են օգնեն, թող ոչ թե բանաձևեր ընդունեն, այլ զենք մատակարարեն կամ գոնե դադարեցնեն կեղծ խաղաղասիրության քարոզը: Կարծում եմ՝ Հայ դատն առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ գոնե ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում ԳՈՆԵ պարտվողականության քարոզը: Ադրբեջանցիք, օրինակ, կարողանում են դա անել:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10163874568025501

 






Նոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորումԱյսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՍահմանին հայկական կոնյակի հետ կապված խնդիրը մեզ համար անհասկանալի է, Վրաստան եմ այցելելու. ՊապոյանՀայտնի է Զելենսկու հետ Էրդողանի բանակցությունների ժամըԷստոնիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինային Ռուսաստանի «ապտակի» մասինԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցը ՀայաստանԱրմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակինԹրամփը նշել է Ստամբուլի բանակցություններին Պուտինի չմասնակցելու պատճառըՖերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգովՔաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասինԹրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ ՌուբիոԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետՈրպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալՆիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար ՂազարյանՀայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրըՈրքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըՊարզ էր, որ «ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված սցենարով «կպել» էին գործինՈսկու գները հասել են ռեկորդային մակարդակիԵթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի ՇամխանիՀաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք․ աստղագուշակ՝ մայիսի 15-ի համարՍպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացումՆոր Նորքի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրելԿիևյան կամրջի վերանորոգման վրա ծախսվել է մի քանի հազար դրամ․ նախատեսված 390 մլն դրամը մսխել է․ ՍտեփանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 15-ինՆուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հարվածներ են հասցրել քաղաքացու գլխինՍԱՐՍԱՓ ՄԽՉՅԱՆՈՒՄ. Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել Մնացել եք ԱԺ-ում ի՞նչ անեք, ավելի լավ է մանդատներդ դնեք. Վահան ԲաբայանԶելենսկին պետք է խելոք նստի Ստամբուլում եւ սպասի, թե երբ Պուտինը կգա կամ, առհասարակ, կգա՞. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կմերժվի«Ժողովուրդ». ԱԳՆ Արարատ Միրզոյանը մեկ ամսում 9 թանկարժեք նվեր է հայտարարագրել«Փաստ». ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար«Հրապարակ». Համայնքապետերի նկատմամբ հետապնդումների դեմն են առնում«Ժողովուրդ». Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր«Փաստ». Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետՌուսները Կոնստանտինովկայի ճակատում հերթական լուրջ հաջողությունն են գրանցել (Քարտեզ) Պոիտինն ու Թրամփը Ստամբուլ չեն մեկնիԱկտիվացել են խոսակցությունները Լավրովի թոշակի անցնելու եւ Կիրիենկոյի` նրան փոխարինելու մասինՀակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. ՀամբարձումյանՍու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ)ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ Newsmedia.am գործակալության էջում կլինի նոր ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ խորագիրԻնչ է սպասվում ռուսական թատրոնում մայիսինԻնչ է սպասվում Պարոնյան թատրոնում մայիսինՏաքսու վարորդը ծեծել է երգչուհի Ռաիսա Ավանեսյանին. ինչ է տեղի ունեցելՈւկրաինան շտապ տարհանում է հայտարարել Դրուժկովկայում և ԼիմանումՈւկրաինական ուժերը «ծանր բարդությունների» են հանդիպել Պոկրովսկի և Կոնստանտինովկայի ուղղություններում. Ուկրաինացի վերլուծաբաններ (Քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top