«Ես դեռ ողջ եմ և արտերկրում չեմ». Լուկաշենկո
Արխիվ 16-20
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր` օգոստոսի 14-ին, երկրում շինարարական ոլորտի աշխատանքներին նվիրված նիստի ժամանակ հայտարարել է, որ գործադուլները երկրում կարող են շատ բացասական կերպով ազդել ձեռնարկությունների հետագա աշխատանքի վրա: Այս մասին հաղորդում է belta.by կայքը:
«Սկզբի համար նշեմ, որ ես դեռ ողջ եմ և արտերկրում չեմ, ինչպես որոշներն են ասում, թե նախագահը լքել է երկիրը և գտնվում է արտերկրում: Այսօր ամսի 14-ն է, մենք հանդիպում ենք ձեզ հետ, որպեսզի քննարկենք շինարարական ոլորտի աշխատանքը»,-ասել է Բելառուսի նախագահը նիստի սկզբում: